Լոպատեգին հրապարակել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը


Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին հրապարակել է թիմի հայտացուցակը Արգենտինայի և Գերմանիայի դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար:

Լոպատեգին հավաքական չի հրավիրել «Չելսիի» ֆուտբոլիստներ՝ Մորատային և Պեդրոյին, ինչպես նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերժի Ռոբերտոյին:

Ներկայացնենք թիմի կազմը.

Դարպասապահներ — Կեպա Արիսաբալագա, Դավիդ Դե Խեա, Խոսե Ռեյնա


Պաշտպաններ — Ժորդի Ալբա, Ջերար Պիկե, Մարկոս Ալոնսո, Սեզար Ասպիլիկուետա, Նաչո, Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ալվարո Օդրիոսոլա

Կիսապաշտպաններ — Իսկո, Մարկո Ասենսիո, Լուկաս Վասկես, Տիագո Ալկանտարա, Դավիդ Սիլվա, Անդրես Ինիեստա, Սաուլ Նիգես, Կոկե, Դանի Պարեխո, Ռոդրի

Հարձակվողներ — Յագո Ասպաս, Ռոդրիգո Մորենո, Դիեգո Կոստա:

Նշենք, որ վնասվածքի պատճառով հայտացուցակից բացակայում է Բուսկետսը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: