Հայաստանի հավաքականը անփառունակ ոչ-ոքի խաղաց Մալթայի ընտրանու դեմ


Ավստրիայում ընկերական խաղի շրջանակներում մրցեցին Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականները: Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին մեր ընտրանու ֆուտբոլիստները և 1-րդ րոպեին Իվան Յագանը ստանալով Մխիթարյանից հիանալի փոխանցում կարողացավ իր անդրանիկ խաղում դառնալ գոլի հեղինակ և առաջ մղել մեր թիմին: Արագ գոլը կարծես, թե ավելորդ վստահություն հաղորդեց մեր տղաներին: Առաջին կեսի վերջի րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց մեր հավաքականի դարպասին, որը վստահորեն իրացրեց Ագիուսը:


Երկրորդ կեսում մեր հավաքականի խաղը լիովին խամրեց: Անհետաքրքիր, դանդաղ ու առանց խաղային ձեռագրի ֆուտբոլ: Սա էլ բավական չէր՝ Վարազդատ Հարոյանը երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից՝ 10 հոգով թողելով մեր թիմին:

Երկրորդ կեսում մեր տղաները այդպես էլ ոչ մի ռեալ գոլային հնարավորություն չստեղծեցին և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Понравилась статья? Поделиться с друзьями: