Մերոնք դրսում. Հարոյանը գոլային փոխանցման հեղինակ. այլ խաղեր


Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» մրցակցի հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «ՍԿԱ-Խաբարովսկի» դարպասը: «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը և դարձել առաջին գոլի համահեղինակը: Անկյունայինի իրացումից հետո Հարոյանի գլխով փոխանցումից հետո Իլինը բացել է հանդիպման հաշիվը:

 

Հարոյանը խաղացել է առանց փոխարինման: «Ուրալի» կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր Էդգար Մանուչարյանը, իսկ «ՍԿԱ»-ի կազմում Ռուսլան Կորյանը:

Պորտուգալիայի առաջնությունում «Մարիտիմոն» արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Տոնդելայի» նկատմամբ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խաղադաշտ մտավ 79-րդ րոպեին:


Արգենտինայի Սուպեր Լիգայում «Հուրականը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Տեմպերլեի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի նորեկ Նորբերտո Բրաիսկոն հանդիպմանը հայտավորված չէր:

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվեց «Յունիոն Բեռլինին»: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի հարձայվող Սարգիս Ադամյանը խաղացել է առանց փոխարինման:

Մակեդոնիայի առաջնության 24-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Ռենովային»: Դաշտի տերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Տիգրան Բարսեղյանը: Հովհանես Համբարձումյանը հանդիպմանը չի մասնակցել:

Ղազախստանի առաջնության երկրորդ տուրում «Ժետիսուն» 2-0 հաշվով պարտվել է «Աստանային»: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանն ու Էդգար Մալաքյանը «Ժետիսուի» կազմում մասնակցել են ամբողջ հանդիպմանը:

Իսկ մեր հավաքականի առաջատար Հերիխ Մխիթարյանն արդեն Հայաստանում է և ներկա է գտնվել այսօր տեղի ունեցած «Փյունիկ» — «Ալաշկերտ» հանդիպմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: