ՄՅՈՒ-ում վախենում են, որ Ալեքսիսը կարժանանա Դի Մարիայի բախտին


«Մանչեսթեր Յունյայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը խնդիրներ ունի թիմում ադապտացվելու հարցում:

Չիլիացին դարձել է ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նա շաբաթական ստանում է 600 հազար ֆունտ աշխատավարձ, սակայն առայժմ մեղմ ասած չի փայլում:

Ակումբում վախենում են, որ Ալեքսիսը կարող է արժանանալ Դի Մարիայի բախտին, որը նույնպես տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ» չկարողացավ ադապտացվել «Կարմիր Սատանաներին»:


«Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կարծում են, որ Սանչեսը փակ ու մռայլ մարդ է: Նա մեկ անգամ չէ, որ թիմի մարզմանը ներկայացել է անտրամադիր: Միշտ մնում է մենակ, չի շփվում թիմակիցների հետ, և նույնիսկ ճաշարանում միայնակ է ճաշում:

«Նա նման է մեկին, որը չի ուզում լինել այստեղ: Այս ամենը սխալ է, նա նման է մոլորված երեխայի: Նույն բանը տեղի էր ունենում Դի Մարիայի հետ», — ասել է «Մանչեսթեր Յունայթեդին» մոտ կանգնած աղբյուրներից մեկը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: