Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ժամանեց Հայաստան


Այսօր առավոտյան Հայաստան ժամանեց «Ատլետիկո Ուրական» ակումբի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Հայաստանի ազգային հավաքականի նորեկին դիմավորեցին ՀՖՖ պաշտոնական ներկայուցիցչները և օդանավակայան ժամանած երկրպագուները: Բալեկյանը մեծ սիրով  լուսանկարվեց երկրպագուների հետ:


 

Իսկ ահա Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի միանալու Հայաստանի հավաքականին, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Դա նրան թույլ չի տվել ակումբը, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, քանի որ Արարատը կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում և ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա նախապատրաստական հավաքին:

Понравилась статья? Поделиться с друзьями: